Իտալիայի Ջոյա Տաուրո քաղաքի նավահանգստում առգրավվել է 2,7 տոննա կոկաին, որը նախատեսվում էր Վրաստանի Բաթումի նավահանգստի միջոցով ուղարկել Հայաստան։ Իտալական ANSA գործակալության փոխանցմամբ՝ Էկվադորից Իտալիա ուղարկված բանանի համար նախատեսված ավելի քան 12 մետր երկարությամբ կոնտեյներում հայտնաբերվել է թաքցված կոկաինը, որը տեղափոխվելու էր Բաթումի նավահանգիստ, այնտեղից էլ Հայաստան։
Առգրավված թմրանյութը, որը հայտնաբերված էր չափազանց մաքուր որակով և անթերի վիճակում, գնահատվում է ավելի քան 800 միլիոն եվրո։
Ջոյա Տաուրո նավահանգստում, 2021 թվականի հունվարից առ այսօր, ընդհանուր առմամբ հայտնաբերվել է մոտ 37 տոննա կոկաին։
Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին այստեղ