Երևանը, հիմնվելով Վաշինգտոնի հետ ունեցած ռազմավարական գործընկերության վրա, հավատարիմ է տարբեր ոլորտներում երկկողմ կապերի խորացմանը և նոր հնարավորությունների հասնելուն։ Այս մասին նշված է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի X սոցցանցում կատարված գրառման մեջ։
«Ուրախ եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին Վաշինգտոն կատարած այցի ընթացքում ուղեկցելու համար։ Հայաստանը շարունակում է ջանքեր գործադրել՝ զարգացնելու հայ-ամերիկյան հարաբերությունները տարբեր ոլորտներում։ Հիմնվելով Հայաստան-Միացյալ Նահանգներ ռազմավարական գործընկերության վրա՝ մենք շարունակում ենք մեր ջանքերն ու կարևոր խոսակցությունները Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև տնտեսության, առևտրի, անվտանգության և այլ ոլորտներում համագործակցությունն արդյունավետ դարձնելու համար։ Ունենալով ամուր հիմք և պայծառ հեռանկարներ՝ մենք հավատարիմ ենք կապերի խորացմանը և մեր ժողովուրդների համար նոր հնարավորություններ փնտրելուն»,-նշել է ԱԳ նախարարը: