Ռեջեփ Թայիփ Էրդողանը թվիթերյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Թուրքիայում կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլին:
«Մենք հաջողությամբ անցանք մեր երկրի ամենաթեժ ընտրությունների առաջին փուլը: Հիմա ժամանակն է մայիսի 14-ին ձեռք բերած հաջողությունը պսակելու ավելի մեծ հաղթանակով: Թուրքիան մեզանից ծառայություն է ակնկալում, երկրաշարժից տուժածները սպասում են իրենց վերքերի շուտափույթ ապաքինմանը
Նախագահն ասել է, որ մայիսի 28-ը լինելու է ««Թուրքիայի 100-ամյակի» ավետաբերը»:
Նշենք, որ մայիսի 14-ին Թուրքիայում կայացել են նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Արդյունքների համաձայն՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաքել է ձայների 49,51 տոկոսը, Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 44,88 տոկոսը:
Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա մայիսի 28-ին։