Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է․ «Թուրքիան պաշտոնապես փոխել է իր երկրի անունը Թուրքիյե: Պաշտոնական և միջազգային գրագրության մեջ խնդրել են կիրառել Թուրքիյե -Türkiye տարբերակը, իսկ արտաբերման պարագայում մնացել է Թուրքիա-Turkey տարբերակը: Անգլերենի արտասանության ու բառակազմության հերն անիծողը միակն է, ով սուրբ սրբոցի պես պահպանում է Թուրքիա պետության նոր անունը նույնիսկ արտաբերման մակարդակում ոչ թե Turkey այլ Turkiye: Աննախադեպը ոչինչ այդքան բացառիկ ճշտապահությամբ չի իրականացնում, ինչպես թուրքական որոշումները, նույնիսկ իրեն չվերաբերվող»:
Թուրքիան փոխել է անունը, անգլերենի հերն անիծողը միակն է, ով սուրբ սրբոցի պես պահպանում է Թուրքիա պետության նոր անունը․ Վլադիրմիր Մարտիրոսյան (տեսանյութ)
11:18, 06 փետրվար 2025
