Հետևեք մեզ։

Կալանավորվել է չորս անձ, որից երեքը Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներ են

11:32, 06 փետրվար 2025
Կալանավորվել է չորս անձ, որից երեքը Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներ են

Քրեական վարույթի շրջանակում երեկ ձերբակալված անձանցից 4-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառվելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, բոլոր միջնորդությունները բավարարվել են, կալանավորված անձանցից 3-ը քաղաքապետարանի պաշտոնյաներ են։ Այս մասին Hayastan.news–ին հայտնեցին ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։

Նշենք, որ երեկ՝ փետրվարի 5-ին, ձերբակալվել էին Երևանի քաղաքապետարանի մի քանի աշխատակիցներ։ Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ նրանց թվում են Երևանի Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության նախկին պետ Ռոբերտ Դարբինյանը, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային 2-րդ բաժնի պետ Միքայել Ղիմոյանը, Հասարակական կարգի պահպանության ծառայության պետ՝ Արամ Գյուլզադյանը։

Վերլուծական