Բաքվում այսօր շարունակվում է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու դատավարությունը։
Հիշեցնենք, որ հունվարի 27-ին նա դատարանի դահլիճում միջնորդությունները թվարկելիս նշել է, թե չի կարողացել հանգամանորեն ծանոթանալ քրեական գործի նյութերին, և դատարանին խնդրել է լրացուցիչ 30 աշխատանքային օր տրամադրել իրեն պաշտպանությանն արդյունավետ նախապատրաստելու համար, սակայն նրա խնդրանքը չի կատարվել։