Քաջարանում նախօրեին տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով 3 անձ խուլիգանության կասկածանքով ձերբակալվել և փոխանցվել է նախաքննական մարմին՝ 1Lurer.am-ին հայտնել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Քաջարանի պոչամբար թաղամասում ծեծկռտուք է եղել։ Անմիջապես միջոցառումներ են ձեռնարկվել։ Դեպքի վայր են գնացել ոստիկաններ, կանխվել են հետագա զարգացումները։