Վլադիմիր Զելենսկին իր շրջագայությունը Արևմտյան Եվրոպայով ավարտել է Շեկերսում՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակիի պաշտոնական նստավայրում:
Euronews-ի հաղորդմամբ՝ Ուկրաինայի նախագահը ավելի շատ ռազմական օգնություն է խնդրել Լոնդոնից, Փարիզից, Բեռլինից և Հռոմից, և ըստ նրա՝ ստացել է այն:
«Երեք երկար օր, և մեր մարտիկները, մեր պետությունը կհզորանան: Համոզված եմ, որ դա շատ ավելի ուժեղ է: Մենք տուն ենք վերադառնում պաշտպանական նոր փաթեթներով՝ ավելի նոր, հզոր զենք ռազմաճակատի համար, ավելի շատ պաշտպանություն մեր ժողովրդի համար, ավելի շատ քաղաքական աջակցություն: Նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել է, որ Ֆրանսիան կշարունակի օգնել Ուկրաինային Ռուսաստանի հետ առճակատման հարցում»,- ասել է Զելենսկին:
«Մենք վճռել ենք նոր սպառազինություն մատակարարել, որոշել ենք երկրի արևելքում ուկրաինացիների հետ միասին ստեղծել միավորումներ զորքերի պատրաստման համար, որոնք կառաջնորդեն հակահարձակումը և դիմադրությունը, ինչպես նաև՝ տեխնիկա, հրազեն, քանի որ Ուկրաինան նաև դրա կարիքն ունի»,-հայտարարել է Ֆրանսիայի նախագահը:
Սպիտակ տան ազգային անվտանգության խոսնակը զգուշացրել է, որ Իրանն ու Ռուսաստանն ընդլայնում են իրենց պաշտպանական գործընկերությունը։ Նրա խոսքով՝ Թեհրանը շարունակում է մնալ Կրեմլի գլխավոր ռազմական մատակարարը։