Մերձավան բնակավայրում տեղի ունեցած դեպքի առթիվ քրեական հետապնդում է հարուցվել 9 անձի նկատմամբ, որոնցից 3-ը ձերբակալված են: Տեղեկությունը «Լուրերին» հայտնել են Քննչական կոմիտեից:
Հիշեցնենք՝ փետրվարի 4-ի լույս 5-ի գիշերը կրակոցներ են հնչել Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավարի տան դիմաց. մեկ անզ զոհվել է, մեկը՝ վիրավորվել: Դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ սպանության, սպանության փորձի, ապօրինի զենք կրելու և զենքի գործադրմամբ խուլիգանության հատկանիշներով: Նախաքննությունը շարունակվում է: