Նատաշա Ռեյը, որը դատապարտվել է այն պնդումների համար, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կինը՝ Բրիջիթը, տղամարդ է ծնվել, ՌԻԱ Նովոստիին ասել է, որ մտադիր է դատական հայց ներկայացնել և մեղադրել նախագահի կնոջը փաստաթղթեր կեղծելու մեջ։
«Մենք ուղղակիորեն բողոք ենք ներկայացնում Բրիջիթ Մակրոնի դեմ՝ կեղծ փաստաթղթեր օգտագործելու համար: Դրանից հետո, ակնհայտ է, որ նրանք կցանկանան հարձակվել, և ես պետք է պաշտպանվեմ»,- ասել է նա:
Ավելի վաղ Ռեյի փաստաբան Ֆրանսուա Դանգլեանը գործակալությանը հայտնել էր, որ Ռեյը դատապարտվել է չորս հայտարարությունների համար, որոնք նա չի արել, և որոնք չեն եղել իր դեմ ներկայացված սկզբնական մեղադրանքի մեջ: