Հետևեք մեզ։

Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը Տաշքենդում ընթացող շախմատի միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է

10:27, 06 փետրվար 2025
Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը Տաշքենդում ընթացող շախմատի միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է
Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող Al-Beruniy շախմատի միջազգային շրջանային մրցաշարի միանձնյա առաջատարն է: Այս մասին տեղեկացնում են Շախմատի ֆեդերացիայից:
 
Շանթ Սարգսյանը հաղթել է բոլոր 3 խաղերում:
 
Հայաստանից մրցաշարին մասնակցում է նաև գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը, որը 2.5 միավորով երկրորդ հորիզոնականում է։

Վերլուծական

Ամենաընթերցվածները