Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը փետրվարի 11-13-ը կգործուղվի Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան)՝ «Երկրատարածական տվյալների ոլորտ. խելացի
կառավարման հիմք» թեմայով Իրանի 4-րդ միջազգային աշխարհագրական ցուցահանդեսին մասնակցելու նպատակով:
Այս մասին Hayastan.news-ը տեղեկանում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ստորագրած որոշումից
Սուրեն Թովմասյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման ճանապարհածախսը կկատարվի Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2025 թվականի բյուջեի «Անշարժ գույքի կադաստրի վարման բնագավառում պետական քաղաքականության իրականացում» ծրագրով նախատեսված միջոցների
հաշվին:
Սուրեն Թովմասյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման գիշերավարձի և օրապահիկի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին։