Հետևեք մեզ։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն աշխատակիցների երեխաների համար նախատեսված երկրորդ մանկապարտեզը ևս փակում է

11:12, 06 փետրվար 2025
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն աշխատակիցների երեխաների համար նախատեսված երկրորդ մանկապարտեզը ևս փակում է

Hayastan.news-ի տեղեկություններով՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների երեխաների համար նախատեսված երկրորդ մանկապարտեզը ևս փակվում է։

 

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների համար ի սկզբանե նախատեսված էր երկու մանկապարտեզ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ մոտ երեք տարի առաջ մանկապարտեզներից մեկը փակել են՝ իբր վերանորոգման նպատակով, և այլևս չեն վերաբացել, հիմա հերթը երկրորդ մանկապարտեզինն է․

 

«Ի տարբերություն բանվորների, որոնց անվտանգությունն ապահովելու համար անգամ տարրական պայմաններ չկան, նրանց երեխաներին այդ մանկապարտեզում շատ լավ են նայում՝ և՛ սնունդը, և՛ առօրյան, և՛ ուշադրությունը, խաղերը և այլն, ամեն ինչ շատ լավ է։ Հիմա, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությունն ասում է՝ փող չոնենք, և փակում է միակ լավ բանը՝ մանկապարտեզը։ Ուրեմն, 70 աշխատակից կա, մոտ 200 երեխա, ուզում են նրանց տեղափոխեն համայնքի մանկապարտեզներ։ Սկզբում համայնքնապետ Մանվել Փարամազյանը դեմ էր, ի վերջո՝ համաձայնեց։ Հիմա մանկապարտեզը լուծարման փուլում է»,-ասաց Hayastan.news-ի զրուցակիցը։
 
Բացի այդ, նա հայտնեց՝ իր տեղեկություններով՝ մանկապարտեզի անձնակազմն անձամբ Նիկոլ Փաշինյանին նամակ է գրել, սակայն պատասխանը չեզոք է եղել։

 

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները