Հետևեք մեզ։

Ադրբեջանի իշխանությունները պահանջել են փակել Բաքվում «Ռուսական տունը»

12:21, 06 փետրվար 2025
Ադրբեջանի իշխանությունները պահանջել են փակել Բաքվում «Ռուսական տունը»

Ադրբեջանի իշխանությունները պահանջել են փակել «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչությունը՝ «Ռուսական տունը» երկրում օրինական գրանցման բացակայության պատճառով։ Այս մասին տեղեկությունը հաստատել է գործակալության ղեկավար Եվգենի Պրիմակովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

 

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը հայտնել էր, որ Բաքուն Ռուսաստանին պաշտոնական ծանուցում է ուղարկել երկրում «Ռոսսոտրուդնիչեստվո» գործակալության գործունեությունը դադարեցնելու մասին։

 

Ավելի վաղ Բաքուն պահանջել էր փակել ԱՄՆ ՄԶԳ ամերիկյան ծրագիրը երկրում։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները