Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ չէ տարածաշրջանային ճանապարհների ապաշրջափակմանը, եթե այն իրականացվում է երկրների արածքային ինքնիշխանության, իրավազորության ներքո։
Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասած ՀՀ-ում դեսպան Մեհդի Սոբհանին։
«Կողմ ենք Հայաստանի տարածքում ճանապարհների ապաշրջափակմանը, սակայն այն պետք է իրականացվի երկրների իրավազորության պահպանման, տարածքային ամբողջականությունը հարգելու հիման վրա։ Մենք դեմ ենք ցանկացած ճանապարհի, որն իր մեջ կներառի միջանցքի տրամաբանություն»,-ասաց նա։
Անդրադառնալով Փաշինյանի խոսքերին, որ Հայաստանն Ադրբեջանին իր տարածքով անցում է առաջարկում դեպի Նախիջևան այն նույն պայմաններով, ինչպես և Իրանը, և բնավ Հայաստանը դրան դեմ չէ, դեսպանն ասաց, որ անցնող երթուղին ամբողջովին Իրանի ինքնիշխանության ներքո է։
«Մենք ադրբեջանական կողմին առաջարկեցինք, որ նոր կետով շարունակեն իրենց բեռնափոխադրումները դեպի Նախիջևան։ Երբ ավարտվեն ճանապարհաշինական աշխատանքները, ադրբեջանական մեքենաները կարող են այդ ճանապարհով հասնել Նախիջևան, որի երկարությունը 50 կմ է»,- նշեց դեսպանը։