ԻԻՀ-ն Հայաստանին և ժողովրդին համարում է իր բարեկամը: Մեր երկկողմ հարաբերություններում առկա է փոխադարձ ըմբռնում, իսկ փոխհարաբերությունների տնկին վերածվել է հաստաբուն ծառի: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին:
«ԻԻՀ-ն իր հիմնական հանձնառությունն է համարում տարածաշրջանում հարատև խաղաղության և կայունության հաստատումը: ԻԻՀ-ն կտրականապես դեմ է միջազգային սահմանների փոփոխությանը, աշխարհաքաղաքական փոփոխություններին և ուժի կիրառմանը տարածաշրջանային խնդիրների լուծման համար, և վճռականորեն աջակցում է երկրների՝ հատկապես Հայաստանի տարածքային ամբողջականությանը: «Զանգեզուրի միջանցք» կոչվածը վնաս է և՛ Հայաստանին, և՛ Իրանին. միայն Իրանն է աջակցում ՀՀ-ին»,-ասել է դեսպանը։
Դեսպանի խոսքով՝ կեղծ նարատիվների, սպառնալիքների և կասկածելի տեսանյութերի ստեղծումը չի կարող խաթարել երկու երկրների միջև առկա ամուր հարաբերությունները։