Հետևեք մեզ։

Ուրարտուի գլխավոր մարզիչ Գունկոն բացատրել է, թե ինչու է Իգնատևը տեղափոխվել Ալժիր

14:42, 06 փետրվար 2025
Ուրարտուի գլխավոր մարզիչ Գունկոն բացատրել է, թե ինչու է Իգնատևը տեղափոխվել Ալժիր

«Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն մեկնաբանել է ռուս հարձակվող Իվան Իգնատևի տեղափոխությունը ալժիրական «ԺՍ Կաբիլիա», գրում է Armsport.am-ը։

«Թիմից հեռանալը խաղացողի ընտրությունն է. Իհարկե, դա համաձայնեցված է ակումբի հետ։ Իգնատիևի հետ կապված մեկից ավելի առաջարկներ ենք ստացել։ Պայմանավորվածություն կար, որ ակումբը չի միջամտի, եթե լավ առաջարկ լինի, որը կհամապատասխանի թե՛ Իվանին, թե՛ մեզ։ Նա որոշում է կայացրել փոխել իր միջավայրը և ընդունել նոր մարտահրավեր»,- ասել է Գունկոն «Championat»-ի հետ զրույցում։

26-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբին է միացել 2024 թվականի հունիսին։ 24/25 մրցաշրջանում Իգնատևը «Ուրարտուի» կազմում մասնակցել է 19 պաշտոնական հանդիպման և դարձել 13 գոլի հեղինակ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները