Հետևեք մեզ։

Խաղաղապահների ուղեկցությամբ 9 բուժառու 7 ուղեկցողով Արցախից տեղափոխվել է Հայաստան

13:21, 16 մայիս 2023
Խաղաղապահների ուղեկցությամբ 9 բուժառու 7 ուղեկցողով Արցախից տեղափոխվել է Հայաստան
Այսօր ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ծանր առողջական վիճակում գտնվող 9 բուժառու, 7 ուղեկցողների հետ միասին, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ և շտապ օգնության մեքենաներով Արցախից տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ: Այս մասին հաղորդում է Արցախի առողջապահության նախարարությունը:
 
 
Տեղափոխության անհնարինության պատճառով վերջին շաբաթներին ավելի քան 100 բուժառու զրկվել է ՀՀ-ում բժշկական օգնություն ստանալու հնարավորությունից, որից 25-ի տեղափոխումը խիստ առաջնահերթ է։
 
 
Հիշեցնենք, որ ապրիլի 29-ից դադարել են Արցախից Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ բուժառուների տեղափոխումը ՀՀ բուժհաստատություններ, ինչպես նաև դեղորայքի մատակարարումը դեպի Արցախ: