Հետևեք մեզ։

Նրանք Իրանի ժողովրդի ներկայացուցիչներ չեն. Իրանի դեսպանը մեկնաբանել է Հրապարակի սկանդալային տեսանյութը

15:55, 06 փետրվար 2025
Նրանք Իրանի ժողովրդի ներկայացուցիչներ չեն. Իրանի դեսպանը մեկնաբանել է Հրապարակի սկանդալային տեսանյութը

Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին մեկնաբանել է Երևանի Հանրապետության հրապարակում արված աղմկահարույց տեսագրությունը։

 

«Նման գործողությունները չպետք է կասկածներ հարուցեն Հայաստանի նկատմամբ Իրանի դիրքորոշման կամ երկկողմ հարաբերությունների վերաբերյալ։

Նրանք Իրանի ժողովրդի ներկայացուցիչներ չեն։ Երևի ուզում են կասկածներ առաջացնել մեր հայ ընկերների շրջանում։ Պետք է զգոն լինել, որ չտրվենք դրան և չխաղանք թշնամու դաշտում»,- նշել է դեսպանը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները