Քվինսլենդի համալսարանի գիտնականներն արտամարմնային բեղմնավորման միջոցով աճեցրել են աշխարհում առաջին կենգուրուի սաղմը, ինչը նոր հնարավորություններ է բացում անհետացման եզրին գտնվող մարսուների պահպանման համար, հաղորդում է Ավստրալիայի ABC-ն:
«Քվինսլենդի համալսարանի գիտնականները հաջողությամբ արտադրել են կենգուրուի առաջին սաղմը՝ օգտագործելով արտամարմնային բեղմնավորում, որը, նրանց կարծիքով, լուրջ քայլ է այլ մարսուների տեսակներին անհետացումից փրկելու ուղղությամբ», - հաղորդում է հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ հետազոտողները կիրառել են ներցիտոպլազմային ներարկման մեթոդը։