Փետրվարի 6-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Թալինի, Արթիկի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Թումանյանի, Աբովյանի, Հրազդանի, Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Տավուշի, Ճամբարակի, Գավառի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Նորավան-Լծեն-Տաթև, Շինուհայր-Տաթև, ավտոճանապարհները փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Ջուջևան-Ոսկեպար-Կիրանց ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին բուք է։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին բուք է, մի շարք քաղաքներում ձյուն է տեղում
18:27, 06 փետրվար 2025