Հենրիխ Մխիթարյանի, Ֆուտբոլի ազգային հավաքականից հեռանալու նրա պատճառների, նրան քննադատողների, դրա բարոյական իրավունքն ունեցողների ու այլ հարցերի մասին 168.am-ը զրուցել է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ:
Ովքե՞ր են Մխիթարյանին հայրենասիրության դասեր տվողները
«Ինձ համար ամենասարսափելին այն է, որ Հենրիխ Մխիթարյանի նման հայրենասեր տղային հայրենասիրության դասեր է փորձում տալ մի մարդ, որը մնացել է «Սամվել» վեպի տակ. երևի շատ է կարդացել: Ո՞նց կարող է մարդը չսիրել իր ծնողին՝ մորը, ու սիրել հայրենիքը: Դա ինձ համար անթույլատրելի է»,- ասաց ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը՝ անդրադառնալով Հենրիխ Մխիթարյանի մասին Արման Բաբաջանյանի գրառմանը:
Նա նաև ուշագրավ այլ բացահայտումներ արեց:
«Արման Բաբաջանյանը, լինելով տարբեր երկրների գործակալ, նաև դավաճան, իր մոր վրա ցուցմունք է տվել, դրա համար մոր արժեքը չգիտի ու մոր արժեքն իմացող մարդուն փորձում է հայրենասիրության դասեր տալ»,- նշեց ՀՖՖ նախկին նախագահը:
«Նա չգիտի՝ ինչ է հայրենիք, ծնող, ո՞րն է հայրենիքի ու ծնողի արժեքը: Նորից եմ կրկնում՝ ես կդադարեմ հարգել այն մարդուն, ով կասի՝ իմ ծնողներից շատ իմ հայրենիքն եմ սիրում: Չի կարող նման բան լինել: Եթե մարդն իր ծնողներին չի սիրում, չի կարող սիրել իր հայրենիքը: Իսկ Արթուր Ալեքսանյանը պիտի զգույշ լինի. Հայաստանում ում պարգևատրում են, հետո կալանավորում են…»,- ասաց Ռուբեն Հայրապետյանը:
Շարունակությունը՝ Երբ Հենրիխ Մխիթարյանը 20-21 տարեկանից Արցախում բարեգործություն էր անում, Արման Բաբաջանյանն այդ ժամանակ իր մոր վրա ցուցմունք էր գրում. Ռուբեն Հայրապետյան․ 168․am