Հետևեք մեզ։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 311 տրանսպորտային միջոց և 771 քաղաքացու օգնություն են ցուցաբերել (լուսանկարներ)

06:22, 07 փետրվար 2025
Փրկարարներն  արգելափակումից դուրս են բերել 311 տրանսպորտային միջոց և 771 քաղաքացու օգնություն են ցուցաբերել (լուսանկարներ)

Փետրվարի 6-ին, ժամը 11։24-ից սկսած ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։ 

 

Հանրապետության ավտոճանապարհներին և առաջնային օգնության կետերում ՓԾ ստորաբաժանումներն իրականացրել են շրջայցեր և հերթապահություններ , որոնց արդյունքում արգելափակումից դուրս են բերել 311 տրանսպորտային միջոց և 771 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

Վերլուծական

Ամենաընթերցվածները