Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է երկիր մուտք գործող օտարերկրացիների համար պարտադիր պայմաններ սահմանելու մասին։
Ռուսաստանի Դաշնություն մուտք գործող բոլոր օտարերկրացիները, ինչպես նաև նրանք, ովքեր երկար ժամանակ գտնվել են նրա տարածքում, պետք է բժշկական հետազոտություն անցնեն։
Այս պահանջը վերաբերում է երկրում երկար ժամանակ գտնվող բոլոր օտարերկրացիներին, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության երկրների քաղաքացիներին՝ անկախ ուղևորության նպատակից։
Օտարերկրացիներից պահանջվում է ամեն տարի հաստատել, որ իրենք զերծ են մի շարք հիվանդություններից, որոնք վտանգ են ներկայացնում ուրիշների համար: Նման հիվանդություն հայտնաբերելու դեպքում օտարերկրացուն կարող է հետագայում արտաքսել երկրից՝ մուտքի արգելքով։
«Եթե ուղևորության նպատակը զբոսաշրջությունն է, իսկ Ռուսաստանում օտարերկրացու գտնվելը չի գերազանցում 3 ամիսը, ապա բժշկական զննում չի պահանջվում»,- նշում են ՌԴ ՆԳՆ-ից