Անկարայի նահանգի նահանգապետ Վասիփ Շահինը հայտնել է, որ մայրաքաղաքի շրջանում 33 մահվան դեպք է գրանցվել կեղծ ալկոհոլ օգտագործելուց հետո։
«Կեղծ ոգելից խմիչքների օգտագործման պատճառով մահացել է 33 մարդ, 20 հոգի գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,- Շահինի խոսքերն է մեջբերում NTV-ն։
Պաշտոնյան նաև հայտնել է, որ շուկայում կեղծ ալկոհոլի հայտնվելու հետ կապված իրավիճակի հետաքննության ընթացքում «32 անձ բերման է ենթարկվել, որոնցից 13-ը կալանավորվել են»։
Հունվարի կեսերին թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին, որ մոտ 90 մարդ Ստամբուլում բուժօգնության է դիմել կեղծ ալկոհոլ օգտագործելուց հետո։