Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) հայտարարել է, որ դատապարտում է ԱՄՆ-ի հրամանը, որն ուղղված է իր պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելուն և նրա աշխատանքին վնասելուն, ասվում է դատարանի հայտարարության մեջ։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել էր գործադիր հրաման, որը պատժամիջոցներ է սահմանում ՄՔԴ-ի դեմ՝ Վաշինգտոնի և նրա դաշնակիցների, այդ թվում՝ Իսրայելի դեմ գործողությունների համար։ Հրամանում նշվում է, որ Միացյալ Նահանգները զգալի միջոցներ կկիրառի «ՄՔԴ-ի խախտումների» համար պատասխանատուների դեմ։
Այս միջոցներից մի քանիսը ներառում են գույքի, ակտիվների արգելափակում և ՄՔԴ-ի անդամների և նրանց ընտանիքների մուտքը Միացյալ Նահանգներ:
«ՄՔԴ-ն դատապարտում է Միացյալ Նահանգների հրամանի արձակումը, որի նպատակն է պատժամիջոցներ կիրառել իր պաշտոնյաների նկատմամբ և խաթարել նրա անկախ և անկողմնակալ դատական աշխատանքը», - ասվում է դատարանի հայտարարության մեջ: