Իրանը նույն կերպ կպատասխանի Միացյալ Նահանգների անբարյացակամ գործողություններին, հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեին՝ երկրի ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։ Նրա խոսքերը մեջբերում է IRNA գործակալությունը։
«Եթե (ԱՄՆ-խմբ.) մեզ սպառնա, մենք կսպառնանք նրանց: Եթե նրանք իրականացնեն այդ սպառնալիքը, մենք նույնպես կիրականացնենք սպառնալիքը: Եթե նրանք հարձակվեն մեր ժողովրդի անվտանգության վրա, մենք, իհարկե, կհարձակվենք նաև նրանց անվտանգության վրա»,- ասաց նա: