Հետևեք մեզ։

Ադրբեջանի հերթական թիրախը Հադրութի Մարիամաձոր գյուղն է (տեսանյութ)

10:28, 07 փետրվար 2025
Ադրբեջանի հերթական թիրախը Հադրութի Մարիամաձոր գյուղն է (տեսանյութ)

Ժամանակավորապես բռնազավթված Արցախում Ադրբեջանի ֆաշիստական վարչակարգը շարունակում է ոչնչացնել համաքրիստոնեական նշանակություն ունեցող պատմա-ճարտարապետական կոթողներ, ամբոջական բնակավայրեր և բնակելի  թաղամասեր: Այդ քաղաքականության հերթական թիրախն է դարձել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Մարիամաձոր գյուղը։ Այս մասին հաղորդում են «Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն»-ի ֆեյսբուքյան էջում

«Այս բոլոր փաստերը ևս մեկ անգամ վկայում են, որ Արցախի տարածքում գտնվող ամբողջ համամարդկային արժեք ներկայացնող ժառանգությունը գտնվում է ամբողջական ոչնչացման և յուրացման վտանգի տակ, ինչը նույնպես ցեղասպանության դրսևորում է։

Հիշեցնենք, որ Ադրբեջանն այն երկիրն է, որը տարիներ առաջ պետական մակարդակով ոչնչացրեց Ջուղայի հազարամյա խաչքարերը և մնաց անպատիժ։ Բնավ էլ անսպասելի չէ, որ նույնը կատարվելու է բռնազավթված Արցախում, որտեղ Ադրբեջանն իրեն վերապահում է գործողությունների ազատություն։ Եվ Արցախում հայկական մշակութային ժառանգության հանդեպ կատարվող վանդալիզմը արձանագրում են նաև միջազգային գիտական կենտրոնները, որոնք մեզ կարևոր հիմք են տալիս ադրբեջանական` ցեղասպան և ահաբեկիչ պետությանը միջազգային դատարանի առաջ կանգնեցնելու համար»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները