Վերջերս ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Էգդար Զաքարյանը գրառում էր արել, որ պարեկային ծառայողն իրեն տուգանել է և ինքը, երբեք իրեն այդքան բավարարված չի զգացել։
Այսօր լրագրողները նրան հարցրել, են թե դրա ի՞նչն էր գոհացնող կամ բավարարեցնող, ինչին ի պատասխան փոխնախարարը պատասխանել է․ «Որ ինձ էլ են տուգանում»։
Հարցին, թե ինչու՞ պետք է իրեն չտուգանեին, Զաքարյանն ասում է՝ ժամանակին մարդկանց չէին տուգանում, դրա համար։ Հարցին, թե իրեն ժամանակին չե՞ն տուգանել, փոխնախարարն ասում է՝ միշտ տուգանել են, պաշտոնյաներին չեն տուգանել։
Դիտարկմանը, թե միշտ տուգանել են, աօա ինչու էր որպես նախադեպ գրառում արել, Զաքարյանն ասաց․ «Որովհետև ճանաչելով են տուգանել, դրա համար։ Ես էլ արձանագրեցի, որ բոլորն իմանան, որ շատ ճիշտ է գնում ամեն ինչ»։