Հետևեք մեզ։

Չի բացառվում, որ Բաքվում «Ռուսական տան» փակման հարցը կքննարկվի երկրների ղեկավարների կողմից. Պեսկով

11:17, 07 փետրվար 2025
Չի բացառվում, որ Բաքվում «Ռուսական տան» փակման հարցը կքննարկվի երկրների ղեկավարների կողմից. Պեսկով

Ռուսաստանը Բաքվում «Ռուսական տան» աշխատանքի հարցը կբարձրացնի տարբեր մակարդակների, հնարավոր է նույնիսկ ամենաբարձր մակարդակի գործընկերների հետ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։


Ավելի վաղ Ադրբեջանը պաշտոնապես նոտա էր հղել ռուսական կողմին՝ փետրվարի 3-ին Բաքվում «Ռուսական տան» գործունեությունը դադարեցնելու մասին։


«Իհարկե, մենք այս հարցը կբարձրացնենք տարբեր մակարդակների մեր գործընկերների հետ։ Եթե ​​ամենաբարձր մակարդակով շփումներ լինեն, ապա մենք, հավանաբար, չենք բացառում, որ այդ հարցը կարող է բարձրացվել երկու երկրների ղեկավարների երկխոսության ժամանակ»,- լրագրողներին ասել է Պեսկովը։


Նա պարզաբանել է, որ ամեն դեպքում Ռուսաստանը նախատեսում է այդ խնդիրները լուծել երկխոսության միջոցով՝ առաջնորդվելով ավանդական լավ հարաբերություններով։

Վերլուծական

Ամենաընթերցվածները