Քիչ առաջ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր և ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն ArmLur.am-ին հայտնել է, թե ովքեր են Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուները։
Թեկնածուների թվում են Կարեն Բատիկյանը, Արտաշես Մաիլյանը, Արթուր Նահապետյանը, Պետրոս Մարտիրոսյանը։
Hayastan.news-ը ներկայացնում է, թե ովքեր են նրանք․
Պետրոս Մատիրոսյան
Նախկին դատախազ է՝ 2021-2023 թթ․։
2023-ին նշանակվել է Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար։
Կարեն Բատիկյան
Այժմ զբաղվում է փաստաբանությամբ։
Արթուր Նահապետյան
Վերջերս նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալն է։ 2021-2023թթ․ եղել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետի տեղակալը։ 2023-ի հունիսի 15-ին նշանակվել է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով մասնագիտացմամբ կազմի դատավոր։
Արտաշես Մաիլյան
Հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երրորդ վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ է։ Հակակոռուպցիոն կոմիտեւոմ է 2021-ից։