Հետևեք մեզ։

Դոնալդ Թրամփը ծագումով հայ իրավաբանին դեսպան է նշանակել

12:24, 07 փետրվար 2025
Դոնալդ Թրամփը ծագումով հայ իրավաբանին դեսպան է նշանակել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեսպանների է նշանակել։

«Ուրախ եմ տեղեկացնել, որ Մայքլ Քավուկջյանը կծառայի որպես Միացյալ Նահանգների հաջորդ դեսպան Նորվեգիայի Թագավորությունում», - հայտարարել է Թրամփը իր սեփական «Truth Social» սոցմեդիայի հարթակում:

Քավուկջյանը իրավաբան է և ԿՀՎ նախկին աշխատակից: The New York Times-ը նշում է, որ նա մեծ գումարներ է նվիրաբերել Հանրապետական ​​կուսակցությանը։

2024 թվականին Քավուկջյանը 700,000 դոլար է նվիրաբերել Թրամփի նախընտրական քարոզարշավի համար։

Թրամփը գրում է, որ «Մայքլը փայլուն փաստաբան է, ով ներկայումս ծառայում է որպես White & Case-ի ավագ գործընկեր, որտեղ նա ղեկավարել է բարդ առևտրային դատավարության թիմեր ամբողջ աշխարհում»:

Վերլուծական

Ամենաընթերցվածները