Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է Նյու Ջերսիում հայկական ռադիոժամի և «Բարև TV»-ի հիմնադիր Վարդան Աբդոյի հետ ունեցած հեռավար հանդիպումից հատված:
«Ես միշտ կողմ եմ եղել ցանկացած բանակցության: Ուստի ողջունելի է տարբեր միջազգային մասնակիցների ցանկացած ջանք՝ բանակցության սեղանին խաղաղության պայմանագիր ունենալու համար: Սակայն եկեք իրատես լինենք: Ինչպե՞ս կարող ենք խոսել խաղաղության պայմանագրի մասին, երբ մարդիկ, ցավոք, գաղափար չունեն, թե ինչ է կատարվում հողի վրա: Առանց րցախի շողովրդի, առանց մեր մասնակցության այս բոլոր բանակցություններում չեմ տեսնում որևէ հնարավորություն ունենալու որևէ խաղաղության պայմանագիր, որը ընդունելի կլինի արցախցիների համար:
Ո՞վ կլինի այս համաձայնագրի կատարման երաշխավորը: Որքան կյանք կունենա այս համաձայնագիրը, եթե կողմերից մեկը մեծապես ագրեսիվ է Արցախի նկատմամբ: Արցախի կառավարությունն այս բանակցություններում ներգրավված չեն, իսկ Հայաստանի կառավարությունը թույլ է: Նրանք պարզապես ասել են, թե դա իրենց խնդիրը չէ, թե «մենք Արցախի համար շատ բան չենք կարող անել, մենք պետք է պաշտպանենք Հայաստանն իր 29000 քառակուսի կմ տարածքով և վերջ»: Ուստի ես չեմ տեսնում որևէ դրական տեղաշարժ, դրական ելք»,- ասել է Վարդանյանը: