Հետևեք մեզ։

Հրազդան գետից դուրս է բերվել 66-ամյա կնոջ դի

13:18, 07 փետրվար 2025
Հրազդան գետից դուրս է բերվել 66-ամյա կնոջ դի

Փետրվարի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ Կիևյան կամրջից քաղաքացին իրեն ցած է նետել։ 

Shamshyan.com–ը հաղորդում է, որ փրկարարները Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետից դուրս են բերել կնոջ մարմինը, պատգարակով տեղափոխել անվտանգ վայր և ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է կնոջ մահը։

Մաշտոցի ոստիկանները ու Երևանի գնդի պարեկները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 66-ամյա Աննա Մ.-ն է։

Դեպքի փաստով Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները