Դատարանը Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին դատապարտեց 5 տարի 6 ամիս ազատազրկման։
Սյունիքի մարզի դատարանը նրան մեղավոր էր ճանաչել 2025 թվականի հունվարի 15-ին։
Ջալալ Հարությունյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթը վերաբերում է 2020 թվականի հոկտեմբերի 12-ի Ցորի զորամասի Դ-20 դիվիզիոնի վրա հակառակորդի հարձակման հետևանքով ունեցած կորուստներին։
Ջալալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «զինվորական պաշտոնեական անփութություն, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, կամ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով»։
Հարությունյանը բազմիցս է հայտնել, որ մեղքը չի ընդունում, պաշտպանական կողմը հայտարարել է, որ բողոքարկելու են դատավճիռը: