Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին պատմել է, թե իր կարիերայի ընթացքում ում է համարում ամենաուժեղ թիմակիցն ու ամենաուժեղ մրցակիցը։
«Ամենաուժեղ ֆուտբոլիստը, որի դեմ խաղացել եմ, Կրիշտիանու Ռոնալդուն է։ Կարող եմ նաև առանձնացնել Իսպանիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ռաուլին և Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Զինեդին Զիդանին:
Ամենաուժեղ թիմակիցը Հենրիխ Մխիթարյանն է։ Միևնույն ժամանակ, ես հարգում և սիրում եմ բոլոր այն ֆուտբոլիստներին, որոնց հետ խաղացել եմ»,- Բերեզովսկու խոսքերն է մեջբերում «РБ Спорт»-ը։