Հետևեք մեզ։

Գագիկ Բեգլարյանը հարցաքննվել է․ մանրամասներ․ Factor.tv

23:02, 07 փետրվար 2025
Գագիկ Բեգլարյանը հարցաքննվել է․ մանրամասներ․ Factor.tv

Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը քաղաքացուն սպառնալու կասկածանքով հարցաքննվել է Քննչական կոմիտեում։ Հարցաքննության մասին տեղեկությունը Factor TV-ի հետ զրույցում հաստատեց Բեգլարյանի պաշտպան Հրանտ Անանյանը։

 

Հիշեցնենք՝ 2024 թվականի մարտին տեղեկություն տարածվեց, որ Գագիկ Բեգլարյանը սպառնացել է իր շքեղ առանձնատան հարևանությամբ բնակելի շենքեր կառուցող ընկերության տնօրենին՝ որպես պատճառ նշելով, թե կառուցվող շենքից դեպի իր առանձնատան տարածք տեսարան է բացվում, որտեղից երևում է իր տան անցուդարձը։ Բեգլարյանի առանձնատունը գտնվում է Երևանի Ազատության պողոտայում։

 

Հարևանությամբ կառուցապատում է իրականացնում «Կապիտալ պլյուս» ՍՊԸ-ն։ Ընկերության տնօրենը Factor TV-ի հետ զրույցում հաստատել էր սպառնալիքներ ստանալու վերաբերյալ տեղեկությունները, իսկ ընկերության անունից հետևյալ հաղորդագրությունն էր տարածվել․ «Բեգլարյան Գագիկը երկու տղամարդու հետ ինձ հրավիրեցին իրենց տան բակ, ցույց տվեց մեր շենքերն ու ասաց՝ ձեր վերջին հարկը նայում է իմ բակին, բայց իր տարածքն այնքան մեծ է, որ հարակից բոլոր կառույցները նայում են իր բակ: Հետո սկսեց հայհոյանքներ, վիրավորանքներ, սպառնալիքներ՝ կվերացնեմ և այն:

Բանը կարող էր ծեծկռտուքի հասնել, բայց չհասավ: Ես Հայաստանից դուրս գտնվող գործընկեր ունեմ, ասաց՝ նրան այնտեղ կգտնեմ, քեզ՝ այստեղ: Դիմեցի իրավապահներին, ոչ թե որ վախենում եմ, այլ սկզբունքի հարց է: Պետությունը պետք է մեխանիզմներ ունենա իրենց կարգի հրավիրելու, մենք մեզ ոչ պատշաճ վարք թույլ չենք տվել որևէ մեկի հանդեպ, հետևաբար նման ոտնձգություն չենք հանդուրժի»:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
 

Վերլուծական