Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ միլիարդատեր Էլոն Մասկը, ԱՄՆ Կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավարը, հետևելու է կառույցների աշխատանքին։
«Իլոնը հրաշալի աշխատանք է կատարում, նա հայտնաբերում է սարսափելի վատնում, խարդախություն և կաշառակերություն: Դուք դա տեսնում եք USAID-ի առնչությամբ, բայց դեռ ավելին կտեսնեք, նա կստուգի այլ կառույցներ ևս», - ասել է Թրամփը Սպիտակ տանը:
Թրամփի խոսքով՝ Մասկը «գերազանց անձնակազմ ունի և վաղուց է ցանկացել անել այն, ինչ հիմա անում է»,- ասել է նա: