Հետևեք մեզ։

Ոստիկանություն տարված դերասանն Արտավազդ Հովհաննիսյանն է․ Armlur.am

23:29, 07 փետրվար 2025
Ոստիկանություն տարված դերասանն Արտավազդ Հովհաննիսյանն է․ Armlur.am

Իրավապահների կողմից այսօր ոստիկանություն տարվախ դերասանն Արտավազդ Հովհաննիսյանն է։ Այս մասին հայտնում է Armlur.am-ը։

Դերասանն ավտոմեքենան վարել էր կեղծ համարանիշներով։

Ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են  ստացվել, որ Աբովյան քաղաքում «Mazda 6» մակնիշի ավտոմեքենայի վարորդը երթևեկում է կեղծ համարանիշներով։ 

Կոտայքի մարզի պարեկները Երևան-Սևան Մ4 մայրուղու 14 կմ հատվածում սահմանված արագությունը գերազանցելու համար կանգնեցնում են նշված ավտոմեքենան և տեղում պարզվում է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։

Վարորդի ներկայացրած Ռուսաստանի Դաշնության կողմից տրված տրանսպորտային միջոցի հաշվառման վկայականի ստուգմամբ պարզվում է, որ փաստաթուղթը կեղծ է, իսկ նշված ավտոմեքենայի վրա պետք է լիներ ՀՀ-ի կողմից տրված համարանիշ։ Նա տարվել էր ոստիկանություն։

Վերլուծական