Հետևեք մեզ։

Երևանի համար 31 ավտոբուսում միջադեպ է տեղի ունեցել, քաղաքացին տեղափոխվել է ոստիկանություն

21:57, 07 փետրվար 2025
Երևանի համար 31 ավտոբուսում միջադեպ է տեղի ունեցել,  քաղաքացին տեղափոխվել է ոստիկանություն

Քիչ առաջ Երևանի համար 31 ավտոբուսում տեղի ունեցած միջադեպի ընթացքում ուղևորներից մեկը, վճարման շուրջ ծագած խոսակցության ժամանակ, դիտավորյալ կոտրել է ավտոբուսի կողային ապակին։

 

Այս մասին գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը.

 

««Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի աշխատակիցները դեպքի վերաբերյալ անմիջապես տեղեկացրել են ոստիկանությանը, որի արդյունքում քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության բաժանմունք։

 

Հորդորում ենք մեր քաղաքացիներին պահպանել հասարակական կարգը և դրսևորել պատշաճ վարք հասարակական տրանսպորտում»:

Վերլուծական

Ամենաընթերցվածները