Հետևեք մեզ։

Ստեփանավանում հրդեհի հետևանքով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի․ տուժածներից մեկի վիճակը կայուն ծանր է (լուսանկարներ)

09:55, 08 փետրվար 2025
Ստեփանավանում հրդեհի հետևանքով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի․ տուժածներից մեկի վիճակը կայուն ծանր է (լուսանկարներ)
Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասում` բազմաբնակարան շենքում, բռնկված հրդեհի հետևանքով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի: Այս մասին  հաղորդում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։
 
 
Նրանցից երեքը Ստեփանավանի բժշկական կենտրոնում ստանում են առաջին բուժօգնություն և առաջիկա ժամերին դուրս կգրվեն:
 
 
Երեք տուժածի մոտ առկա են այրվածքներ, տեղափոխվել են Երևան: Նրանցից մեկի առողջական վիճակն այս պահին կայուն ծանր է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, երկուսինը` թեթև:

Վերլուծական

Ամենաընթերցվածները