Ռուսաստանում ապօրինի գտնվող ներգաղթյալները պետք է մինչև ս․թ․ ապրիլի 30-ը դիմեն ոստիկանություն կամ միգրացիոն կենտրոն՝ օրինականացնելու համար իրենց գտնվելը երկրում և խուսափելու արտաքսումից:
«Ռուսաստանում 2025 թվականի հունվարի 1-ից մինչև ապրիլի 30-ը ներառյալ գործում է ՌԴ նախագահի թիվ 1126 հրամանագիրը, որով հնարավոր է առանց արտաքսման և մուտքի արգելքի ռիսկի օրինական դարձնել ձեր գտնվելը Ռուսաստանում»,- հայտնել են ՌԴ ՆԳՆ-ից։
Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը հաղորդում է, որ այդ հրամանագիրը վերաբերում է այն օտարերկրացիներին, որոնք ավելի քան 3 ամիս գտնվում են առանց արտոնագրի, աշխատանքի թույլտվության, ժամկետանց, չվճարված արտոնագրով, չունեն ժամանակավոր բնակության կամ կացության թույլտվություն: