Հետևեք մեզ։

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով

10:55, 08 փետրվար 2025
Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով

Երևան քաղաքում փետրվարի 8-ի և 9-ի ցերեկը, 10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 9-ի գիշերը քաղաքի բարձրադիր հատվածներում հնարավոր է թույլ ձյուն։ 

 

Հանրապետության տարածքում փետրվարի 8-ի ցերեկը, 9-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Փետրվարի 10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Քամին հարավարևելյան 2-5մ/վ, փետրվարի 8-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-17մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 9-13-ին հատկապես գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 5-8  աստիճանով։

Վերլուծական

Ամենաընթերցվածները