Նիկոլ Փաշինյանն իրականացնում է ավտորիտար կառավարում, իսկ ես արդեն խանգարում էի։ Այս մասին «Միասնական ազգային սահմանադրական կուսակացության» հիմնադիր համագումարին հայտարարել է նախկին ՔՊ-ական, այժմ՝ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
«Նիկոլ Փաշինյանի ավտորիտար թաքնված կառավարումը բացահայտվեց այն ժամանակ, երբ նա հայտարարեց, որ հորդորել է ԲԴԽ նախագահին՝ հրաժարվել պաշտոնից»,-ասել է նա։
Պատգամավորը նշել է՝՝ ամեն բան անելու են, որ հաջորդ ընտրությունների արդյունքներով Նիկոլ Փաշինյանը չդառնա վարչապետ։
«Կայացած ժողովրդավարական երկրներում երկու անգամից ավելի չես կարող նախագահ դառնալ, որովհետև դու սպառվում ես, Հովիկ Աղազարյանին վարի ես տալիս, մյուսին, որ թողնես՝ աճի, քո ռեսուրսները սպառվում են, պետք է հեռանաս»,- ասել է Աղազարյանը։