Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի զոհասեղանը քանդած վանդալը տառապում է հոգեկան խանգարումով։ Այս մասին հայտնել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Հայտնի է, որ տղամարդը ծագումով ռումինացի է։ Միջադեպից հետո նա ձերբակալվել է Վատիկանի ժանդարմերիայի կողմից։
«Այս տղամարդը տառապում է հոգեկան լուրջ շեղումներով»,- հայտնում է մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ մամուլը հայտնել էր, որ 40-ամյա տղամարդը սողացել է 16-րդ դարի իտալացի ճարտարապետ Ջանլորենցո Բերնինիի նախագծած բրոնզե ծածկի տակ և սկսել է մոմակալներն ու ծածկոցները նետել հատակին: Նա վնասել է 30 000 եվրո արժողությամբ վեց հնաոճ մոմակալ։