Հետևեք մեզ։

Ֆրանսիայում լրագրողներին հետապնդում են Մակրոնի կնոջ թեմայով․ Զախարովա

18:44, 08 փետրվար 2025
Ֆրանսիայում լրագրողներին հետապնդում են Մակրոնի կնոջ թեմայով․ Զախարովա

Մակրոնի զույգի շուրջ ստեղծված իրավիճակը լավ օրինակ է, թե ինչպես են ֆրանսիացի լրագրողներին հետապնդում իրենց հետաքրքրող թեմաների համար, RIA Novosti-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

 

«Հենց հիմա դրամա է զարգանում մի թեմայի շուրջ, որը անհանգստացնում է ոչ միայն ֆրանսիացի լրագրողներին, այլև ամերիկյան և ընդհանրապես համաշխարհային մամուլին՝ կապված Մակրոնի զույգի հետ կատարվող որոշ  մանրամասների հետ: Իհարկե, դա մեր հարցը չէ, բայց ես դա տալիս եմ որպես օրինակ, թե ինչպես են ֆրանսիացի լրագրողներին հետապնդում իշխանությունները...»։

 

2021 թվականի դեկտեմբերին՝ Ֆրանսիայի նախագահական ընտրություններից մի քանի ամիս առաջ, անկախ լրագրող Նատաշա Ռեյն ասել է, որ մի քանի տարի հետաքննում է առաջին տիկին Բրիջիթ Մակրոնի կենսագրությունը։ Նա պնդել է, որ Մակրոնի դպրոցի ուսուցչուհի Բրիջիթը՝ ծնունդով Տրոգնյոն, ով նախագահից 24 տարով մեծ է, իրականում ծնվել է Ժան-Միշել անունով տղամարդ:

 

Լրագողը գտել է Բրիջիթ Մակրոնին «կին դարձրած» վիրաբույժին (տեսանյութ)

Վերլուծական

Ամենաընթերցվածները