Ֆրանսիայի հյուսիսում հարբած կինը մխրճվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տանկի մեջ, հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով ժանդարմներին:
«Մեքենա վարող հարբած կինը բախվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տանկին, որն օգտագործվել է 1944 թվականի հունիսի 6-ին Նորմանդիայում դեսանտային ռազմական գործողությունների ժամանակ», - ասվում է գործակալության հայտարարության մեջ:
Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը առավոտյան ժամը 6-ի սահմաններում՝ Նորմանդիայի հյուսիսային շրջանի Լիոն-սյուր-Մեր կոմունայում, հայտնում է France Presse-ը։
Ըստ ժանդարմների՝ կնոջ մեքենան լրջորեն վնասվել է, իսկ տանկը մնացել է անվնաս։ Սակայն վթարի մեղավորը չի տուժել։