Փետրվարի 7-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում խոշոր ավտովթար է տեղի ուենցել, քննիչներն այսօր պարզել են վթարի մասնակիցներից մեկի իրական վարորդի ինքնությունը։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր ժամանած պարեկներին վթարի մասնակից է ներկայացել Երևանի բնակիչ 24-ամյա Էրիկ Կարապետյանը և հայտնել, որ «Nissan Altima» մակնշի ավտոմեքենան ինքն է վարել ու պարեկները հավատալով արձանագրել էին այդ ամենը։
Արդեն դեպքի վայր ժամանած քննչական խումբը կարճ ժամանակում պարզում է իրականությունը, որ «Nissan Altima»-ի վարորդը եղել է Երևանի բնակիչ 24-ամյա Էրմինա Կարապետյանը և հիվանդանոց է տեղափոխվել նրա ուղևոր, Երևանի բնակիչ 51-ամյա Հ․ Գ․-ն։
Կայքի տեղեկություններով՝ «Tesla»-ի վարորդ 26-ամյա Գեղամ Համբարձումյանը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ, իսկ «Nissan Altima»ի վարորդ էրմինա Կարապետյանը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել ու հավանաբար վարորդ ներկայացած Էրիկ Կարապետյանը նրա ազգականն է ու եթե պարեկները «հալած յուղի» տեղ ընդունել են, ապա քննիչներին չեն կարողացել մոլորեցնել։
Հիշեցնենք, որ երեկ ժամը 21։50-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում ճակատ ճակատի բախվել էին «Tesla» մակնիշի և «Nissan Altima» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոմեքենաները հայտնվել էին նույն երթևեկելի գոտում։
Վթարի հետևանքով «Tesla»-ի վարորդն ու 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց։