Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հանձնարարել է Դոհայում բանակցային թիմին անել հնարավորը Գազայի հատվածում պահվող բոլոր պատանդներին վերադարձնելու համար, ինչպես նաև խոստացել է վերացնել ՀԱՄԱՍ-ը։
Ավելի վաղ Ynet պորտալը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել էր, որ Նեթանյահուն կարգադրել է Իսրայելի պատվիրակություն ուղարկել Կատար՝ քննարկելու Գազայում հրադադարի համաձայնագրի տեխնիկական մանրամասները։
Հունվարին ձեռք բերված և արդեն իսկ իրագործվող համաձայնագրի առաջին փուլի պայմաններով՝ նախորդ երեքշաբթի Դոհայում պետք է սկսվեին բանակցությունները դրա երկրորդ փուլի և Գազայում վերջնական հրադադարի շուրջ, սակայն դա տեղի չի ունեցել։