Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարությունը նախագիծ է ներկայացրել, որչով առաջարկում է ֆուտբոլիստ Էրիկ Ամիրխանյանի ևբռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանի տարկետման իրավունքները դադարեցնել։
Այս մասին Hayastan.news-ը տեղեկանում է նախարարության ներկայացրած նախագծերից։
Նախագծով առաջարկվում է աադարեցնել սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունենալու համար Էրիկ Կարենի Ամիրխանյանին (ծնվ՝ 18.03.2004 թ ), տրված տարկետումը՝ Հայաստանի Հանրապետության ֆուտբոլի մինչև 19 տարեկանների հավաքական թիմի կազմում ընդգրկված չլինելու հիմքով:
Մեկ այլ նախագծով առաջարկվում է դադարեցնել սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունենալու համար Էրիկ Արամի Իսրայելյանին (ծնվ.` 2004 թվականի հոկտեմբերի 25-ին) տրված տարկետումը՝ Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի հավաքական թիմի կազմում ընդգրկված չլինելու հիմքով:
Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի «Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմից պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մասին» № 2062-Ա որոշման հավելված N 1-ի համապատասպան կետերը։
Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին այստեղ